ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հաղթանակի համար Ռուսաստանը երախտապարտ է Բրիտանիային, Ֆրանսիային, ԱՄՆ-ին. Պուտին

Հաղթանակի համար Ռուսաստանը երախտապարտ է Բրիտանիային, Ֆրանսիային, ԱՄՆ-ին. Պուտին
10.05.2015 | 14:27

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի ընթացքում, հայտարարել է, որ Ռուսաստանը երախտապարտ է հակահիտլերյան կոալիցիայի երկրների ժողովուրդներին և հակաֆաշիստներին, որոնք պայքարել են ընդդեմ ֆաշիզմի՝ տարբեր երկրներում։ Նա նշել է, որ հաղթանակը միշտ կմնա «մեր երկրի հերոսական գագաթնակետը»։ «Մենք հիշում ենք նաև մեր դաշնակիցներին։ Երախտապարտ ենք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների քաղաքացիներին՝ հաղթանակի հարցում ունեցած ներդրման համար»,- ասել է Պուտինը։ Նա նաև հավելել է, որ դա տեղի է ունեցել շնորհիվ տարբեր երկրների հակաֆաշիստների, որոնք ինքնամոռաց կռվել են պարտիզանական շարքերում ու ընդհատակում։ «Այդ թվում՝ Գերմանիայում»,- ասել է նախագահը։

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ